Ֆինանսական արբիտրաժ
Փոփոխություն ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից մատուցվող ծառայության սակագնում
19.02.2020
Հայաստանի բանկերի միության խորհրդի 2020թ. փետրվարի 12-ին կայացած որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի կանոնակարգում:
Մասնավորապես, Կանոնակարգի Հավելված 1-ում գույքային պահանջներով արբիտրաժային վճարի չափը նվազեցվել է և սահմանվել է 19.000 (տասնինը հազար) դրամ, գործող 25.000 (քսանհինգ հազար) դրամի փոխարեն:
Նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2020թ. մարտի 1-ից: