Հայաստանի Բանկերի Միություն
Նորություններ
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:
Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:
Վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվեց նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առևտրային 17 բանկերը՝ կազմելով ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:
Ինչպես հայտնի է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը:
Հարկ է նշել, որ հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում ֆինանսական շուկայի զարգացվածության արդյունքներին:
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը:
Վերջին տարիներին ականատեսը եղանք բանկերի վրա ավազակային հարձակումներ կատարելու տարբեր միջադեպերի: Այս արատավոր երևույթը ժամանակ առ ժամանակ հիշեցնել է տալիս իրեն ու բացասական ազդակներ հաղորդում մեր հասարակության խաղաղ կենսագործունեությանը: