Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությանը

22.02.2021
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020»   մրցանակաբաշխությանը

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը:

  Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

  «Տարվա լավագույն բանկ» անվանակարգում հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում հաղթող ճանաչված ԱԿԲԱ բանկին մրցանակը հանձնել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

  «Հարկ եմ համարում նշել, որ անկախ նրանից, թե որ բանկի անունը կհնչի՝ բոլոր բանկերն էլ արժանի են լավագույնի կոչման, քանի որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերի կողմից, իրենց հնարավորությունների շրջանակում, արվում է առավելագույնը հաճախորդների համար: Ու քանի որ բոլոր անվանակարգերում հաղթողներն ընտրվել են հիմնվելով հասարակական կարծիքի վրա, ապա կարելի է կանխատեսել, որ այս անվանակարգում հաղթել է գոհ հաճախորդների մեծ բանակ ունեցող բանկը, և իրենց ձայնն էլ որոշիչ է դարձել հաղթողի համար»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

Նմանատիպ նորություններ

Կայացել է ԱՀ պետական նախարարի և ՀՀ բանկերի ղեկավար կազմի  աշխատանքային հանդիպումը

10.02.2021

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

01.12.2020

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը:

ՀՀ բանկերի շարունակական աջակացությունը Շիրակի և Լոռու մարզերին

30.11.2020