Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ընդհանուր ժողով

Հայաստանի բանկերի միության Ընդհանուր ժողովը հանդիսանում է ՀԲՄ կառավարման բարձրագույն մարմինը:

Միության տարեկան ժողովը գումարվում է յուրաքանչյուր տարի` ոչ ուշ, քան հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում:Միության արտահերթ ժողովըգումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, գործադիր տնօրենի, վերստուգող հանձնաժողովի, Միության աուդիտն իրականացնող անձի կամ Միության անդամներիառնվազն 20 տոկոսի պահանջով, վերջիններիս պահանջով արտահերթ ժողովը գումարվում է պահանջը ներկայացնելու պահից` 10 օրվա ընթացքում: 

ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովին մասնակցում է Միության անդամների 50 տոկոսից ավելին:

ժողովում նախագահում է Միության նախագահը, նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից տարեց անդամը: