Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Կայացել է ԱՀ պետական նախարարի և ՀՀ բանկերի ղեկավար կազմի աշխատանքային հանդիպումը

10.02.2021
Կայացել է ԱՀ պետական նախարարի և ՀՀ բանկերի ղեկավար կազմի  աշխատանքային հանդիպումը

Այսօր Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:

  Հանդիպման  շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է  ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։

  Կարևորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները:

  Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը:

  Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ:

  Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ:

  Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
19.03.2021

Այսօր Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020»   մրցանակաբաշխությանը
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությանը
22.02.2021

Այսօր Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:

Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են
01.12.2020

Այսօր Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: