Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ բանկերի շարունակական աջակացությունը Շիրակի և Լոռու մարզերին

30.11.2020
ՀՀ բանկերի շարունակական աջակացությունը Շիրակի և Լոռու մարզերին

  Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։

  Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և Հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. Արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:

  Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:

****

  Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն է: Դեռևս խորհրդային տարիներին Շիրակամուտ համայնքը հայտնի էր իր  ֆուտբոլի թիմով, որը հաղթանակներ էր տանում ոչ միայն Սպիտակի շրջանում,այլև հանրապետությունում: Սպորտաձևի նկատմամբ սերը համայնքի պատանի ֆուտբոլիստներին փոխանցվել է ավագ սերնդից, սակայն ամենօրյա մարզումների համար դեռ ամիսներ առաջ նրանք չունեին համապատասխան պայմաններ: Աջակից կառույցների շնորհիվ ֆուտբոլի ապագա չեմպիոններն այսօր արդեն մարզվում են ժամանակակից խաղադաշտում:

 

  Կատարված աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժը կարող եք դիտել ստորև

 

Նմանատիպ նորություններ

Ռեեստրում  ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք
Ռեեստրում ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք
12.05.2021

Ի պատասխան բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման նախագծի վերաբերյալ լրատվամիջոցներից ստացված հարցումներին և հանրության շրջանում վերջինիս ներդրման վերաբերյալ հնչող գնահատականներին` հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մի շարք փաստերի վրա:

2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
19.03.2021

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։

Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020»   մրցանակաբաշխությանը
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությանը
22.02.2021

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը: