Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայտարարություններ

Մեկնարկում է Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը

 

Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան մեկնարկում է Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի (ՄՀԽԲՀ), Հայաստանի բանկերի միության և Հայաստանի վարկային կազմակերպությունների միության հետ համատեղ մշակած Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը՝ նախատեսված ֆինանսական ոլորտի սկսնակ, կրտսեր և միջին օղակի մասնագետների համար հետևյալ ուղղություններով.

 

  • Ֆինանսական հաշվառում
  • Բյուջետավորում
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
  • Ֆինանսական վերահսկողություն
  • Ֆինանսական գործիքներ
  • Ռիսկերի կառավարում
  • Շուկայական ռիսկի կառավարում: Տոկոսադրույքի և արտարժույթի փոխարժեքի ռիսկի կառավարում
  • Ռիսկերի ընդունման կարողություն և կապտալի համարժեքության պլանավորում
  • Վարկային ռիսկերի կառավարում
  • Լիզինգ

Դասընթացների օրացույցը, ներառյալ արժեքը և դասընթացներին վերաբերող այլ մանրամասները հասանելի են ստորև ներկայացված հղումներով:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ տեսացուցադրումներ և դասախոսություններ, գործնական օրինակներ, իրավիճակային վերլուծություններ ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու և այլ ինտերակտիվ գործիքների միջոցով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Արաքսյա Ալթունյանին, հեռախոս՝ +374 (55) 542 311:

 

Ֆինանսական և Ռիսկերի Դասընթացների փաթեթ

Դասընթացների օրացույց, արժեք, դասախոս

 

 

 

___________________________________________________________________________________________________________________________

  

 

 

 

 

 

 Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծ


Սույն թվականի փետրվարի 10-ին մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծը:

WBL4JOB նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր՝ ի շահ շրջանավարտների աշխատունակության։

WBL4JOB նախագծի կոնսորցիումը ներառում է 12 հաստատություն Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից.

  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը
  • Շիրակի պետական համալսարանը
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
  • Հայաստանի բանկերի միությունը
  • Մոլդովայի առևտրային կոպերատիվ համալսարանը
  • Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը
  • Մոլդիկոբանկը
  • Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
  • Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը
  • Ստրասբուրգի համալսարանը
  • Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում՝ www.wbl4job.com