Օֆերտա
Բացել ուսումնական ծառայությունների հրապարակային օֆերտան (PDF)
Բացել ուսումնական ծառայությունների հրապարակային օֆերտան (PDF)
Հաճախորդը կարող է չեղարկել դասընթացին իր մասնակցությունը՝ դիմելով Հայաստանի բանկերի միությանը էլ. փոստով։
Չեղարկման և վճարված գումարի վերադարձի հնարավորությունը պայմանավորված է տվյալ դասընթացի պայմաններով և չեղարկման ժամկետով։
Գումարի վերադարձի դեպքում վերադարձն իրականացվում է դիմումը ներկայացնելուց հետո այն վճարային եղանակով, որով իրականացվել է վճարումը, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ կամ վճարային ծառայություն մատուցող կազմակերպության կանոններով։ Գումարի վերադարձի ժամկետը կարող է կախված լինել համապատասխան բանկի կամ վճարային համակարգի գործառնությունների իրականացման ժամկետներից։
Դասընթացի չեղարկման, հետաձգման կամ կազմակերպական այլ փոփոխությունների դեպքում հաճախորդները տեղեկացվում են ՀԲՄ-ի կողմից պատշաճ կերպով և ծանուցվում հետագա քայլերի մասին։
Սույն «Գաղտնիության Քաղաքականություն»-ը տարածվում է բոլոր այն օգտագործողների վրա (այսուհետ` Օգտագործող, Օգտատեր), ովքեր օգտվում են www.uba.am կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.uba.am կայքի (այսուհետ` Կայք) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Հայաստանի բանկերի միություն» ՀԿ (այսուհետ՝ ՀԲՄ) կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:
Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից: Շարունակելով օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից Դուք տալիս եք համաձայնություն ՀԲՄ կողմից սույն քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու համար:
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի որոշ ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն:
Դուք ունեք ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը: Սակայն, այդ դեպքում, մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ Ծառայություններ:
Եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունեք բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում, ապա Դուք ՀԲՄ-ին բողոք ներկայացնելու իրավունք ունեք: Դուք իրավունք ունեք դիմել ՀԲՄ-ին Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
ՀԲՄ-ում պարբերաբար վերանայում են անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և ՀԲՄ որդեգրած քաղաքականության:
Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: Նման ծառայությունները և իրենց բովանդակությունները նախատեսված չեն 18 տարին չլրացած անձանց համար: Սույն կետով սահմանված անձանցից բացառություն են կազմում այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն են ձեռք բերել մինչը 18 տարին լրանալը: Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Ձեզ հետ կնքված պայմանագիրը և սույն Քաղաքականությունն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:
Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
ՀԲՄ-ն ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող ՀԲՄ-ի ցանկացած էջ: ՀԲՄ-ն երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
ՀԲՄ-ն խուսափում է Ձեր անձնական տվյալների կրկնողությունից և մշակում միայն անհրաժեշտ անձնական տվյալները, որոնք կարող են օգտակար լինել սույն քաղաքականության 3-րդ բաժնում սահմանված եղանականերով կիրառելու համար, ինչպես նաև այլ տվյալները, որոնք անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:
Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Տեղեկանիշերը փոքրացված տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ: Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն: Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում: Կայուն տեղեկանիշը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք ՀԲՄ-ին բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը: Տեղեկանիշերի միջոցով ՀԲՄ-ն կարող է ավտոմատ կերպով տվյալներ հավաքել uba.am-ում Ձեր օնլայն գործունեության վերաբերյալ: Գործունեությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հղումների սեղմամբ, վեբ էջերի դիտարկմամբ, ՀԲՄ-ի կայքում Ձեր որոնումներով:
ՀԲՄ-ն իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:
Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո ՀԲՄ-ի ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:
Կայքում գործող հաշիվը փակելու նպատակով Դուք պետք է uba@uba.am էլեկտրոնային հասցեով կամ ՀԲՄ գրասենյակում ներկայացնեք գրավոր և ՀՀ օրենսդրության իմաստով պատշաճ ստորագրված դիմում՝ Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
Ձեր անձնական տվյալները հեռացնելու, ինչպես նաև Կայում գործող հաշիվը փակելու համար հետևեք ներքևում նշված հետևյալ կանոններին՝
Ուղարկեք գրավոր և ՀՀ օրենսդրության իմաստով պատշաճ ստորագրված դիմում ՀԲՄ գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Կորյուն 19 ա՝ դիմումում նշելով հետևյալ տվյալները՝
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կարող ենք խնդրել Ձեզ հաստատել ձեր ինքնությունը նախքան ձեր հարցումը մշակելը: Դա անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք, որ հարցումը ներկայացրել է հաշվի սեփականատերը: Մենք կարող ենք խնդրել հաստատել Ձեր էլեկտրոնային փոստը կամ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ՝ Ձեր անձը հաստատելու համար:
Ձեր հարցումը ստանալուց հետո մենք այն կմշակենք գործող օրենսդրության համաձայն և կփորձենք ավարտել ձեր տվյալների հեռացումը կամ հաշվի փակումը՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները հեռացնելուց հետո որոշ տեղեկություններ օրենսդրությանը համաձայն՝ կարող են պահպանվել մեր համակարգերում սահմանափակ ժամկետով:
Ձեր տվյալները հեռացնելուց և հաշիվը փակելուց հետո դուք կորցնում եք Ձեր հասանելիությունը Կայքում գրանցված հաշվին և բոլոր այն ծառայություններին, որոնք կապված են եղել Ձեր հաշվի հետ:
Բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են:
Եթե Քարտապանի քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթին, փոխարկումը իրականացվում է համապատասխան վճարահաշվարկային համակարգի և քարտը թողարկող բանկի կողմից սահմանված կանոնների համաձայն: