Հարգելի՛ այցելու,
Բարի գալուստ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) պաշտոնական կայք։
Կայքում ներկայացված է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի բանկային համակարգի, ՀԲՄ առաքելության, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող նախաձեռնությունների ու ծրագրերի, ինչպես նաև կրթական և մասնագիտական զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
Իր ուրույն տեղն ունի կայքում նաև ՀԲՄ-ի 30-ամյա պատմությունը՝ Միության անցած ուղին և գործունեության կարևորագույն փուլերը։
Կայքում ներկայացված են նաև բանկային ոլորտին առնչվող կարևորագույն իրադարձությունները, նորությունները և զարգացումները, ինչպես նաև ՀԲՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներն ու իրականացվող ծրագրերը։ Հայաստանի բանկերի միությունը կարևորում է հանրության, գործընկերների և ոլորտի մասնակիցների հետ բաց ու արդյունավետ հաղորդակցությունը։
Մեր նպատակն է նպաստել Հայաստանի բանկային համակարգի մասին վստահելի և համապարփակ տեղեկատվության հասանելիության, ոլորտի թափանցիկությանն ու շարունակական զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդմանը։
ՀԲՄ-ի գործունեության և Հայաստանի բանկային ոլորտի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև Միության սոցիալական հարթակներում։
Շնորհակալություն մեր կայք այցելելու համար։
Հայաստանի բանկերի միության նախագահ՝
Դանիել Ազատյան
Մեր առաքելությունը
Նպաստել արդյունավետ և կանխատեսելի կարգավորող միջավայրի ձևավորմանը.
ՀԲՄ-ը մասնակցում է բանկային և ֆինանսական ոլորտին առնչվող օրենսդրական և կարգավորող միջավայրի ձևավորման գործընթացներին, ուսումնասիրելով ոլորտի վրա դրանց ազդեցությունը, ներկայացնելով բանկերի դիրքորոշումները և հիմնավորված մասնագիտական առաջարկությունները։
Միավորել մասնագիտական ներուժը և ձևավորել համատեղ լուծումներ.
ՀԲՄ-ը ապահովում է անդամ բանկերի միջև մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման
հնարավորությունները՝ նպաստելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի
շուրջ համագործակցությանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Աջակցել կայուն, մրցունակ և արդյունավետ ֆինանսական համակարգի ձևավորմանը.
ՀԲՄ-ը նախաձեռնում և աջակցում է ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների հասանելիության և որակի բարելավմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և ոլորտի արդյունավետության բարձրացմանը։
Տվյալահեն հետազոտություն և փորձագիտական վերլուծություն.
ՀԲՄ-ը իրականացնում է բանկային համակարգի և ֆինանսական շուկայի վերաբերյալ
հետազոտություններ, վերլուծություններ և վիճակագրական աշխատանքներ՝ ոլորտի
զարգացման միտումները գնահատելու, համակարգային խնդիրները բացահայտելու և դրանց
լուծմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ մշակելու նպատակով։
Ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերն ու դիրքերը.
ՀԲՄ-ն զարգացնում է համագործակցությունը միջազգային բանկային և ֆինանսական կառույցների, ոլորտային ասոցիացիաների և այլ գործընկերների հետ՝ նպաստելով միջազգային փորձի փոխանակմանը, լավագույն պրակտիկաների կիրառմանը և Հայաստանի բանկային համակարգի միջազգային ֆինանսական միջավայրին առավել սերտ ինտեգրմանը։
Զարգացնել բանկային ոլորտի մասնագիտական ներուժը.
ՀԲՄ-ն նպաստում է բանկային ոլորտի մասնագետների շարունակական կրթությանն ու մասնագիտական զարգացմանը՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ և մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև ընդլայնելով միջազգային կրթական և որակավորման ծրագրերի հասանելիությունը։
Նպաստել տեղեկացված և վստահելի ֆինանսական միջավայրի ձևավորմանը.
ՀԲՄ-ն իրականացնում է ֆինանսական գրագիտության, հանրային իրազեկվածության և բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպաստելով ֆինանսական ոլորտի վերաբերյալ մասնագիտական, հասանելի և փաստարկված տեղեկատվության տարածմանը։
Իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Հայաստանի բանկերի միության Ընդհանուր ժողովը հանդիսանում է ՀԲՄ կառավարման բարձրագույն մարմինը: Միության տարեկան ժողովը գումարվում է յուրաքանչյուր տարի` ոչ ուշ, քան հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Միության արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, գործադիր տնօրենի, վերստուգող հանձնաժողովի, Միության աուդիտն իրականացնող անձի կամ Միության անդամներիառնվազն 20 տոկոսի պահանջով, վերջիններիս պահանջով արտահերթ ժողովը գումարվում է պահանջը ներկայացնելու պահից` 10 օրվա ընթացքում: ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովին մասնակցում է Միության անդամների 50 տոկոսից ավելին: ժողովում նախագահում է Միության նախագահը, նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից տարեց անդամը: