Banner

Ուսումնական կենտրոն

Հայաստանի բանկերի միությունը իր Ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում է ոլորտային կրթական ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, որակավորման և գիտելիքների գնահատման գործընթացներ՝ նպաստելով մասնագետների շարունակական զարգացմանը։ Կենտրոնում դասավանդում են, ակադեմիական, սերտիֆիկացված և գործնական հարուստ փորձ ունեցող դասախոսներ, որոնք ապահովում են ուսուցման բարձր որակ և արդիական բովանդակություն։ Ծրագրերի շրջանակում կազմակերպվում են նաև քննություններ և հավաստագրման գործընթացներ՝ աջակցելով մասնագիտական առաջընթացին։
Ուսումնական կենտրոնի գործունեությունը ուղղված է բանկային համակարգի մարդկային կապիտալի զարգացմանը՝ մասնագետներին տրամադրելով արդիական գիտելիքներ, գործնական հմտություններ և մասնագիտական աճի հնարավորություններ։ Կենտրոնի ծրագրերը նպաստում են ոլորտում մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և բանկային ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։