Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը տրամադրում են «վարկային արձակուրդ»

07.04.2020
Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը տրամադրում են «վարկային արձակուրդ»

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պարզաբանել է BanksNews.am-ի տնտեսագետ-վերլուծաբանների կողմից պատրաստված մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորև․

Ձեր տեղեկություններով արդյո՞ք բոլոր բանկերն են տրամադրում «վարկային արձակուրդ», որքա՞ն կտևի այն ըստ Ձեզ և արդյո՞ք վերջինս որևէ բացասական հետևանք կունենա բանկերի ֆինանսական դրության վրա, թե նրանք պատրաստ են նաև այդպիսի ռիսկերին․

Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը տրամադրում են «վարկային արձակուրդ»՝ այլ կերպ ասած վարկերի վճարումների հետաձգման հնարավորություն։ Բացի ՀԲՄ-ի կողմից տարածած հայտարարության, յուրաքանչյուր բանկ իր հաճախորդներին տեղեկացրել և հայտարարել է հետաձգված վճարումների ժամկետի և այլ պայմանների մասին: Կախված ստեծված իրավիճակի հետագա զարգացումներից այդ ժամկետները կարող են նաև վերանայվել, արդեն իսկ կան բանկեր, որոնք երկարացրել են ,վարկային արձակուրդիե ժամկետները։

Ինչ վերաբերում է հետևանքներին և ռիսկերին, բանկերը բնականաբար գնահատել են իրենց հնարավորությունները և այդ հնարավորությունների առավելագույնի շրջանակներում աջակցում և օգնում են իրենց հաճախորդներին՝ ստեղծված դժվարությունները միասին հաղթահարելու նպատակով։

Նախորդ շաբաթ հանրապետության վարչապետի կողմից հրապարակված տվյալների համաձայն, մարտի 20-27-ը Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:

Ինչպես տեղյակ ենք վարկերի մարումների հետաձգումներ թույլատրվում են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ունեն «մաքուր» վարկային պատմություն։ Օգնելով բարեխիղճ վարկառուներին, էլ ավելի ենք խորացնում ոչ բարեխիղճ վարկառուների առանց այդ էլ ծանր դրությունը։ Ինչպիսի՞ լուծում են առաջարկում բանկերը այս պարագայում.

Նախ նշենք, որ բանկերի միջոցառումները տվյալ դեպքում ուղղված են կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց: Սակայն ամեն դեպքում ՀՀ առևտրային բանկերը հայտարարել են, որ կցուցաբերեն անհատական մոտեցում:

Հինականում Ֆիզիկական անձ հաճախորդի վարկային պատմությունը վարկի վճարումների հետաձգման համար նախապայման չէ: Ֆիզիկական անձանց մասով այլ նախապայմաններ ևս գրեթե չկան, իսկ իրավաբանական անձանձ դեպքում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Նախօրեին Կենտրանական բանկի  կողմից ներկայացվեց  նաև բանկերի  հետ համատեղ իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման կառավարության 2 հակաճգնաժամային ծրագրերի դինամիկան։ Մասնավորապես՝  առաջին  միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին տրամադրումն ընթացքի մեջ է։ Երկրորդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են։

 Իրավաբանական անձանց «արտոնյալ» պայմաններով վարկերի տրամադրման համար բազմաթիվ նախապայմաններ են դրված։ Այսինքն ճգնաժամի պայմաններում գործում է վարկերի տրամադրման նույն գործընթացը, ինչը առկա էր ոչ ճգնաժամային պայմաններում։ Ինչո՞վ է արդարացվում այս մոտեցումը.

Ինչպես նշեցիք, այո, իրականացվող ծրագրերի շրջանակում վարկերն իսկապես տրամադրվում են արտոնյալ պայմաններով  և, բնականաբար, վարկ տրամադրելիս պետք է դիտարկվի վերջինիս մարման հետագա հնարավորությունը, այսինք՝ վարկավորման վերադարձի ռիսկն ամեն դեպքում պահպանվում է, և գործընթացը պետք է լինի վարկավորման տրամաբանության շրջանակում։ Սա հաճախորդներին հնարավորություն է տալիս ներգրավել մատչելի միջոցներ՝ ժամանակավոր ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով։

 Փոխարժեքի ներկայիս արտահայտված տատանումները որևէ կերպ ազդե՞լ են բանկային համակարգի վրա։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք այդ ուղղությամբ.

Բանկերի կողմից մշտապես կառավարվում են ակտիվների և պարտավորությունների մասով փոխարժեքի տատանումների հնարավոր ազդեցությունները։ Իհարկե փոխարժեքի էական տատանումները ավելացնում են այդ մասով ռիսկերը: Օրինակ, այն հաճախորդների մասով, որոնք դժվարություններ են ունենում արտարժույթով վարկեր սպասարկելը, դա մեծացնում է վարկերի վերադարձելիության ռիսկը:

 

BanksNews.am

Նմանատիպ նորություններ

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020»   մրցանակաբաշխությանը
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությանը
22.02.2021

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պարզաբանել է BanksNews.am-ի տնտեսագետ-վերլուծաբանների կողմից պատրաստված մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորև․

Կայացել է ԱՀ պետական նախարարի և ՀՀ բանկերի ղեկավար կազմի  աշխատանքային հանդիպումը
Կայացել է ԱՀ պետական նախարարի և ՀՀ բանկերի ղեկավար կազմի աշխատանքային հանդիպումը
10.02.2021

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պարզաբանել է BanksNews.am-ի տնտեսագետ-վերլուծաբանների կողմից պատրաստված մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորև․

Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են
01.12.2020

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պարզաբանել է BanksNews.am-ի տնտեսագետ-վերլուծաբանների կողմից պատրաստված մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորև․