Հայաստանի Բանկերի Միություն
ՀՀ բանկերն աջակցում են Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը

Առևտրային բանկերը 2025թ․ տարեվերջին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հայրենիք հավերժություն» համահայկական դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 228 մլն ՀՀ դրամ։
Հիմնադրամին նվիրաբերված միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։
Դրամահավաք-արշավի շրջանակում Հայաստանում ընդհանուր առմամբ հավաքագրվել է 674,5 մլն ՀՀ դրամ, և այդ գործընթացում զգալի դերակատարում է ունեցել բանկային համակարգը։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար։ Ծրագրի արդյունքում 730 ընտանիք (մոտ 4 320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2 800 հա հողատարածք կստանա արդյունավետ ոռոգում՝ նպաստելով մարզի տնտեսական զարգացմանն ու էկոհամակարգի կայուն պահպանմանը։
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։


