Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ում ամփոփվեցին WBL4JOB ծրագրի շրջանակներում ԱՀՈՒ պիլոտի արդյունքները
Հայաստանի բանկերի միությունում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում առևտրային բանկերի և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձել են WBL4JOB ծրագրի շրջանակներում անցկացված պիլոտի արդյունքներին և ընթացքում առաջացած խնդիրներին՝ ներկայացնելով նաև վերջիններիս շտկմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։
Ծրագրին մասնակցած 4 բանկերի կողմից ներկայացվել են այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվում են ԱՀՈՒ-ն (աշխատանքի վրա հիմնված ուսուցում) կազմակերպելու գործում։
Հանդիպման մասնակիցները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը բանկային համակարգում՝ ընդգծելով վերջինիս զարգացման անհրաժեշտությունն աշխատաշուկայում առկա պահանջարկի տեսանկյունից։
Անդրադառնալով կրթական այս մոդելի արդյունավետությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են տեսական և գործնական գիտելիքները հավասարակշռող լուծումներ։
«Ծրագիրն ուսանողին հնարավորություն է տալիս ակադեմիական ուսումնառությանը զուգահեռ ձեռք բերելու նաև պրակտիկ գիտելիքներ, աշխատանքային փորձ, ինչպես նաև բազում այլ աշխատանքային հմտություններ, որոնք նպաստում են նրանց, որպես մասնագետ, կայացմանը։ Բանկի տեսանկյունից ծրագրի կարևորությունն այն է, որ բանկն ունենում է անմիջական մասնակցություն իր ապագա կադրերի պատրաստման գործում: Այդ մասին են վկայում ծրագրի շրջանակներում անցկացված պիլոտի արդյունքները. ուսանողներից շատերը ԱՀՈՒ-ից հետո արդեն իսկ աշխատանքի են անցել նույն բանկում»,-նշել է Ս․ Սարգսյանը:
Նմանատիպ նորություններ
Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։