Հայաստանի Բանկերի Միություն
Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը և թվային տնտեսության ապագան:
FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման և ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը, կենսաչափական նույնականացումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միտումները: Կքննարկվեն նաև տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։
Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում` Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ:
Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը` https://fintech360.io/eng կայքում:
Մինչև մարտի 31-ը գրանցվելու դեպքում կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:


