Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀԲՄ-ում ամփոփվեցին WBL4JOB ծրագրի շրջանակներում ԱՀՈՒ պիլոտի արդյունքները

04.04.2023
ՀԲՄ-ում ամփոփվեցին WBL4JOB ծրագրի շրջանակներում ԱՀՈՒ պիլոտի արդյունքները

  Հայաստանի բանկերի միությունում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում առևտրային բանկերի և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձել են WBL4JOB ծրագրի շրջանակներում անցկացված պիլոտի արդյունքներին և ընթացքում առաջացած խնդիրներին՝ ներկայացնելով նաև վերջիններիս  շտկմանն  ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։

  Ծրագրին մասնակցած 4 բանկերի կողմից ներկայացվել են այն չափորոշիչները, որոնցով  առաջնորդվում են ԱՀՈՒ-ն   (աշխատանքի վրա հիմնված ուսուցում) կազմակերպելու գործում։

  Հանդիպման մասնակիցները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը բանկային համակարգում՝ ընդգծելով վերջինիս զարգացման անհրաժեշտությունն  աշխատաշուկայում առկա պահանջարկի տեսանկյունից։

  Անդրադառնալով կրթական այս մոդելի արդյունավետությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են տեսական և գործնական գիտելիքները հավասարակշռող լուծումներ։

  «Ծրագիրն ուսանողին հնարավորություն է տալիս ակադեմիական ուսումնառությանը զուգահեռ ձեռք բերելու նաև պրակտիկ գիտելիքներ, աշխատանքային փորձ, ինչպես նաև բազում այլ աշխատանքային հմտություններ, որոնք նպաստում են նրանց, որպես մասնագետ, կայացմանը։ Բանկի տեսանկյունից ծրագրի կարևորությունն այն է, որ բանկն ունենում է անմիջական մասնակցություն իր ապագա կադրերի պատրաստման գործում: Այդ մասին են վկայում ծրագրի շրջանակներում անցկացված պիլոտի արդյունքները. ուսանողներից շատերը ԱՀՈՒ-ից հետո արդեն իսկ աշխատանքի են անցել նույն բանկում»,-նշել է Ս․ Սարգսյանը:

Related news

Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն
Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն
26.06.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։