European Investment Practitioner® (EIP) հավաստագրումը մշակվել է՝ ներդրումային խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների գիտելիքների և հմտությունների վերաբերյալ ESMA ուղեցույցի 18-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանելու նպատակով։ Եվրոպայից դուրս այս հավաստագրումն իրականացվում է International Investment Practitioner® (IIP) հավաստագրի ներքո։ Հավաստագիրը հարմարեցվում է տվյալ երկրի տեղական առանձնահատկություններին և պահանջներին։
Թիրախային լսարան
Հավաստագրումը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր տրամադրում են հիմնական ներդրումային խորհրդատվական ծառայություններ։
Մասնագիտական շարունակական զարգացման ծրագիր (CPD)
Իրենց մասնագիտական բարձր մակարդակի կարողունակությունը պահպանելու և գիտելիքները թարմացնելու նպատակով EFPA-ն իր հավաստագրերի կրողներից պահանջում է մասնակցել մասնագիտական շարունակական զարգացման (CPD) ծրագրին։ CPD ծրագրի շրջանակում ընդունելի են ներքին կամ արտաքին ուսուցման ծրագրերը, սեմինարները, վեբինարները և համաժողովները։
Ավարտական քննություն
EIP քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ուսուցման դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական։
Քննություններն անցկացվում են EFPA Armenia-ի կողմից և տեղի են ունենում ՀԲՄ-ի տարածքում։
Քննության կանոններ
Քննություններն անցկացվում են EFPA Armenia-ի կողմից և տեղի են ունենում ՀԲՄ-ի տարածքում։
Քննության գրանցում
Քննությանը մասնակցելու իրավունքը ձեռք է բերվում ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո։ Վճարումը կատարվում է միայն դասընթացի ավարտից հետո։
Քննության վճար
Վերապատրաստման ծրագիր
| Թեմա | Տևողություն (օր/ժամ) | |
|---|---|---|
| Մոդուլ 1 | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ | 1.0 |
| Մոդուլ 2 | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ | 0.5 |
| Մոդուլ 3 | ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ | 4.5 |
| Մոդուլ 4 | ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ | 0.5 |
| Մոդուլ 5 | ՊՈՐՏՖԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ | 1.5 |
| Մոդուլ 6 | ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ | 1.0 |
| Մոդուլ 7 | ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԷԹԻԿԱ | 1.0 |
| Ընդամենը | 10.0 ժ |
հեռախոս:
+374 60 52 22 33
Էլ. փոստ:
efpa.armenia@uba.am