Բանկային համակարգը՝ հանդիսանալով ֆինանսական համակարգի խոշորագույն հատվածը, հետամուտ է իր ռազմավարական խնդիրների իրագործմանը՝ ապահովելով կապիտալի և իրացվելիության բարձր պաշարները և երաշխավորելով համակարգի դիմակայունությունը։
Արագ փոփոխվող զարգացումներով և անորոշություններով բնութագրվող ներկայիս իրավիճակում բանկային համակարգը շարունակում է կայուն զարգացումը՝ ապահովելով ֆինանսական միջնորդության բնականոն ընթացքը։ Համապատասխան ցուցանիշների վերլուծությունը հավաստում է համակարգի կայունությունն ու հուսալիությունը, ինչպես նաև վերջինիս շարունակական զարգացման և կատարելագործման տրամաբանությունը։
Բանկերն էապես դիվերսիֆիկացված են ըստ հաճախորդների սեգմենտների, առանձին մասնագիտացված ուղղությունների, կապիտալի միջազգային ու ներքին պատկանելության։
Բանկային համակարգն իր զարգացման ռազմավարության վեկտորն ուղղել է դեպի ESG-օրակարգ, ինչը ենթադրում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն, աշխատակիցների և հաճախորդների հանդեպ պատասխանատու վերաբերմունք, թափանցիկ գործունեություն, սոցիալական ու բնապահպանական նախաձեռնություններին մասնակցություն։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բանկերը մշակում և իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր՝ վերհանելով, հասցեագրելով և լուծելով կրթական, առողջապահական, բնապահպանական ու սոցիալական խնդիրներ։
Այսպիսով, բանկային համակարգն ոչ միայն իր ավանդն է ներդնում տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում, այլև ցուցաբերում է սոցիալական պատասխանատվության համակարգված մոտեցում՝ վստահ լինելով, որ գործունեության այս մոտեցումն է երկարաժամկետ զարգացման և առաջխաղացման գրավականը։
2024