EIA (European Investment Assistant® Certification) հավաստագրումը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր տեղեկատվություն են տրամադրում ներդրումային պրոդուկտների, ներդրումային ծառայությունների կամ օժանդակ ծառայությունների վերաբերյալ։ EIA (European Investment Assistant® Certification)-ը՝ Եվրոպական ներդրումային օգնականի հավաստագրումը, նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր տեղեկատվություն են տրամադրում ներդրումային պրոդուկտների, ներդրումային ծառայությունների կամ օժանդակ ծառայությունների վերաբերյալ։
EFPA European Investment Assistant (EIA)-ն սկզբնական մակարդակի, միջազգային ճանաչում ունեցող ծրագիր է՝ նախատեսված մասնաճյուղերի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետների, կրտսեր խորհրդատուների և գործառնական թիմերի աշխատակիցների համար։
Դասընթացը զարգացնում է հաճախորդների ընդունման և պրոֆիլավորման, KYC/AML պահանջների, փաստաթղթավորման և MiFID II-ի վարքագծային պահանջների (համապատասխանության գնահատման և պիտանիության գնահատման հիմունքներ) վերաբերյալ գործնական հմտություններ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները սովորում են նաև ինչպես հստակ և հասկանալի կերպով տեղեկատվություն տրամադրել խնայողական և ներդրումային պրոդուկտների վերաբերյալ, այդ թվում՝ ավանդների, ֆոնդերի, ETF-ների, պարտատոմսերի, բաժնետոմսերի և կենսաթոշակային պրոդուկտների մասին։
Մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ ռիսկի և եկամտաբերության հիմնարար սկզբունքների, միջնորդավճարների և տեղեկատվության բացահայտման պահանջների, բողոքների կարգավորման և մասնագիտական էթիկայի վերաբերյալ՝ իրենց հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվություն և մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով։
Ամբողջական ծրագրի ավարտից և քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո մասնակիցները ստանում են EFPA European Investment Assistant (EIA) որակավորում, որը ճանաչվում է EFPA ցանցի շրջանակներում։
Թիրախային լսարան
EIA դասընթացը նախատեսված է բանկային, ներդրումային կամ ֆինանսական ծառայությունների ոլորտի առաջնագծի աշխատակիցների և սկսնակ մասնագետների համար, որոնք տեղեկատվություն են տրամադրում ներդրումային պրոդուկտների, ներդրումային ծառայությունների կամ օժանդակ ծառայությունների վերաբերյալ։
Շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր
Իրենց մասնագիտական իրավասությունների բարձր մակարդակը պահպանելու և գիտելիքները շարունակաբար արդիականացնելու նպատակով EFPA-ն իր հավաստագրերի կրողներից պահանջում է մասնակցել Շարունակական մասնագիտական զարգացման (CPD) ծրագրին։ CPD ծրագրի շրջանակում ճանաչվող գործունեությունները կարող են ներառել ներքին կամ արտաքին վերապատրաստման ծրագրեր, սեմինարներ, վեբինարներ և համաժողովներ։
Ավարտական քննություն
Դասընթացի ավարտական (EIA) քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դասընթացին մասնակցության հավաստագիր։
Քննության կանոններ
Քննության գրանցում
Քննությանը մասնակցելու իրավունքը տրվում է միայն ուսումնական դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո։ Վճարումը կատարվում է բացառապես դասընթացի ավարտից հետո։
Քննության վճար
Վերապատրաստման ծրագիր
| Թեմա | Տևողություն (օր/ժամ) | |
|---|---|---|
| Մոդուլ 1 | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ | 0.5 /4 |
| Մոդուլ 2 | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ | 0.5 /4 |
| Մոդուլ 3 | ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐ | 3.5 /28 |
| Մոդուլ 4 | ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ | 0.5 /4 |
| Ընդամենը | 5 / 40 ժ |
Նախապատրաստական դասընթաց
Ծրագրի տևողությունը՝ 40 ժամ
27 ժամ՝ առկա ուսուցում Երևանի բիզնես դպրոցում (www.ybs.am)
13 ժամ՝ ինքնուրույն ուսուցում՝ LIFE ուսուցման հարթակին հասանելիությամբ
Դասերի ժամանակացույց՝ 18:30 – 21:30
Ուսուցման լեզու՝ հայերեն / անգլերեն
Քննություն՝ բազմակի ընտրության թեստ, որն անցկացվում է Հայաստանի բանկերի միությունում
Էլ. փոստ:
efpa.armenia@uba.am