Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հանրապետության նախագահը հանդիպել է ՀՀ բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ

06.02.2020
Հանրապետության նախագահը հանդիպել է ՀՀ բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

  Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես արտերկրում իր հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ, ինչը շատ կարևոր է հնարավոր ներդրողներին Հայաստանի առավելությունները ներկայացնելու, երկրի հանդեպ վստահության տեսանկյունից:

  Նախագահը բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարել:

  Նախագահի առաջարկով բանկերի ղեկավարները ներկայացրել են համակարգի զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները:

  Մտքերի փոխանակություն է ծավալվել Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգերի և, ընդհանուր առմամբ, տնտեսության, բանկերի զարգացման, միջազգային համագործակցության շուրջ:


Տեղեկատվությունն ու լուսանկարները՝ https://www.president.am/