Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Անդրադարձ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործառնություններին

16.04.2019
Անդրադարձ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործառնություններին

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ

Վճարային քարտերով գործառնությունները շարունակում են մնալ հանրային կարևորություն և հետաքրքրություն ունեցող ոլորտ, որոնց ուղղությամբ որոշ ցուցանիշներ ներկայացնելու նպատակով հարցազրույց է կազմակերպվել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանի հետ:

 

-Պարոն Սարգսյան, եթե փորձենք անդրադարձ կատարել ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների դինամիկային, ապա ի՞նչ պատկեր կձևավորվի:

 

- Կարող ենք փաստել, որ մեր բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը այս վճարման միջոցների հանդեպ:

  Մասնավորապես վերջին մեկ տարվա կտրվածքով վճարային քարտերի քանակը ավելացել է 18%-ով ու այդ ավելացումը տեղի է ունեցել ՀՀ-ում թողարկվող բոլոր վճարային համակարգերի քարտերի մասով և վերջիններիս քանակը կազմել է շուրջ 2 մլն 24 հազար հատ: Բոլոր քարտերով միասին իրականացվել է ավելի քան 48.1 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 32.8%-ով:

    Քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է ավելի քան 1.9 տրլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22.6%-ով:

-Ինչպիսի զարգացումներ են նկատվում անկանխիկ գործարքների ասպարեզում: Մի փոքր մանրամասնենք նաև այս հատվածի վիճակագրությունը:

-Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին, թեկուզ դանդաղ տեմպով, սակայն նկատվել է անկանխիկ գործարքների քանակի և ծավալի աճ՝ ի հաշիվ կանխիկ գործարքների:

  Անկանխիկ գործարքների քանակի բաժնեմասը կազմել է 37%, նախկին 30 %-ի փոխարեն, իսկ ծավալի առումով՝ կազմել է 20%, նախկին 17%-ի փոխարեն: Կարծում եմ մենք պետք է ավելի մեծ ջանքեր ներդնենք, որպեսզի անկանխիկի և կանխիկի համամասնությունները փոխվեն:

 


-Ամեն դեպքում անկանխիկ գործարքների աճն ավելին է քան նախորդ տարիներին, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Անկանխիկ գործարքների այս առաջընթացիկ աճը կարող է պայմանավորված լինել ինչպես քարտերը որպես վճարման միջոց ընդունող առևտրային կետերի քանակի աճով, որը անցած տարվա կտրվածքով ավելացել է 20.4%-ով, այնպես էլ հաճախորդների կողմից քարտերի օգտագործման առավելությունների գիտակցմամբ և չեմ բացառում նաև՝ ստվերի կրճատման հետևանքով:

    Անկանխիկ գործարքների  ծավալի ավելացման պայմաններում նկատվել է նաև, որ քարտերով կատարված մեկ գործարքի միջին ծավալը նվազել է՝ կազմելով 22000 ՀՀ դրամ, ինչը խոսում է այն մասին, որ մեր հաճախորդներն ավելի հաճախ սկսել են վճարել նաև փոքրիկ գնումների ժամանակ:

Կանխիկ գործարքների մասով մեկ գործարքի միջին ծավալը ևս նվազել է մինչև 51000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ հաճախորդները չեն շտապում անմիջապես կանխիկացնել քարտային հաշվին եղած որջ գումարը, այլ թողնում են հետագա անկանխիկ գործարքներ կատարելու համար:

 

-Քարտերով գործարքների մասին խոսելիս չենք կարող շրջանցել ինտերնետ միջավայրը: Ինչպիսի՞ միտումներ կան  այս միջավայրում գործարքներ իրականացնելու ասպարեզում:

- Քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքների կտրուկ աճ է արձանագրվել. քանակային՝ 75.4%-ով, իսկ ծավալային առումով՝ 73%-ով: Աճի այս տեմպերը դեռ երկար կպահպանվեն՝ հաշվի առնելով ինտերնետ միջավայրում գործարքների աճի միջազգային միտումները:

 

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Կայացել է Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը
Կայացել է Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը
20.06.2019

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ

«Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի  ներկայացուցչության ղեկավարի այցը Հայաստանի բանկերի միություն
«Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության ղեկավարի այցը Հայաստանի բանկերի միություն
04.06.2019

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ

Արբիտրաժային գործառույթներ և առանձնահատկություններ
Արբիտրաժային գործառույթներ և առանձնահատկություններ
03.06.2019

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ