Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունը անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց. ՀԲՄ

15.04.2023
Հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունը անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց. ՀԲՄ

  Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի  փոխակերպման և ֆինանսական գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկերի զգալի բարձրացման:

  Արտաքին գործոնների ազդեցությունից չէր կարող անմասն մնալ նաև ՀՀ բանկային համակարգը։ Ստեղծված իրավիճակում առաջացած ֆինանսական ռիսկերը զսպելու և արդյունավետ կառավարելու, համակարգի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հաճախորդներին պատշաճ սպասարկելու   նպատակով՝ ՀՀ բանկային համակարգի կողմից ձեռնարկված միջոցներն ու տարվող քաղաքականությունը հիմնավոր է, համարժեք և արդյունավետ:

  Ստեղծված իրողությամբ պայմանավորված առևտրային բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների մասով կատարվեցին սակագների փոփոխություններ, ինչը հանդիսացավ իրավիճակին ոչ լավատեղյակ և ոչ կոմպետենտ անձանց կողմից չհիմնավորված հայտարարություններ և գնահատականներ հնչեցնելու պատճառ:

  Այս կապակցությամբ հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունը անհիմն շահարկելուց, չհիմնավորված գնահատականներ տալուց և հանրությանը ապակողմնորոշելուց:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
13.07.2023

Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ: