Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

06.11.2019
«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ լրագրողների համար՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով:  

          Պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած  հոդվածները, նյութերը կամ հրապարակումները:
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

 

Հրապարակումները պետք է լինեն ֆինանսաբանկային ոլորտի որևէ թեմայի վերաբերյալ համակողմանի և արհեստավարժ վերլուծություններ՝ անկողմնակալ և ապաքաղաքական:

 

        Ընտրություն

      Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից՝ ընտրելով հաղթողներ հետևյալ անվանակարգերում`

  • Լավագույն հեռուստառեպորտաժ
  • Լավագույն ռադիոռեպորտաժ
  • Լավագույն տպագիր հոդված
  • Լավագույն առցանց հոդված

 

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: 

 

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբեր ամսվա ընթացքում:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 30.11.2019 ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:  

 

ՀԻՇԵՑՈՒՄ

Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ:


Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող

«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»

խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ