Հայաստանի Բանկերի Միություն
Պատերազմի դաշտում վիրավորված կամ զոհված հերոսներին աջակցելու դեպքում բանկերն արտոնություն կստանան
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Հրապարակում» հեռուստածրագրին տրված հարցազրույցում անդրադարձել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը վերաբերում է ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի, ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած անձանց վարկային պարտավորություների ներման դեպքում բանկերի և վարկային կազմակերպությունների համապատասխան հարկային կարգավորումներին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։