Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վերապատրաստման դասընթացներ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար

16.11.2023
Վերապատրաստման դասընթացներ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար

  Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի համագործակցության շրջանակում ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար կազմակերպվել և  անցկացվում է «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը։

  11 մոդուլներից բաղկացած դասընթացներին մասնակցում են բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների միջին և բարձր դասի աշխատակիցները, ինչպես նաև, բոլորովին անվճար հիմունքներով, Արցախի մեր հայրենակիցները։

  Հավելենք, որ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր:

Նմանատիպ նորություններ

Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն
Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն
26.06.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։


Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
13.06.2024

  Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։