Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունում ամփոփել են բանկային համակարգի ընթացիկ ցուցանիշները

30.10.2019
Հայաստանի բանկերի միությունում ամփոփել են բանկային համակարգի ընթացիկ ցուցանիշները

  2019 թվականի երրորդ եռամսյակի ամփոփման և տարվա ինը ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միությունում կազմակերպվել է մամուլի ասուլիս:

  Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել նշված ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված արդյունքների վերաբերյալ:

  Հայաստանի բանկերի միության նախագահ Մ. Աբրահամյանն իր խոսքում ընդգծել է, որ համապատասխան ցուցանիշների վերլուծությունը հերթական անգամ հավաստում է համակարգի կայունությունն ու հուսալիությունը, ինչպես նաև վերջինիս շարունակական զարգացման և կատարելագործման տրամաբանությունը:

  ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն անդրադարձ է կատարել վիճակագրական մի շարք տվյալների ու ընդգծել, որ գրեթե բոլոր ուղղություններում գրանցվել են աճման միտումներ և համեմատության մեջ ապահովել  են նկատելի առաջընթաց:

  Հրապարակված ցուցանիշների համաձայն 2019 թվականի երրորդ եռամսյակում ընդհանուր կապիտալն աճել է 29 մլրդ դրամով կամ 3.8%-ով, իսկ տարվա 9 ամիսների ընթացքում՝ 47 մլրդ դրամով կամ 6.2%-ով:

  Անդրադառնալով վարկային ներդրումների ծավալին՝ բանախոսներն ընդգծել են, որ երրորդ եռամսյակում աճը կազմել է 118.5 մլրդ դրամ կամ 3.6%, իսկ 9 ամիսների ընթացքում՝ 125.5 մլրդ դրամ կամ 3.9%:

  Ներկայացվող եռամսյակի ընթացքում բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 139 մլրդ դրամով կամ 2.6%-ով, իսկ 9 ամիսների տվյալներով՝ 432 մլրդ դրամով կամ 8.7%-ով:

  Ըստ վիճակագրության՝ ընդհանուր պարտավորությունները եռամսյակի ընթացքում աճել են 109 մլրդ դրամով կամ 2.4%-ով, իսկ 9 ամիսների արդյունքներով ՝ 384 մլրդ դրամով կամ 9.2%-ով, իսկ հաճախորդների նկատմամբ  պարտավորություններն աճել են համապատասխանաբար 192.9 մլրդ դրամով կամ 6.4%-ով և 351 մլրդ դրամով կամ 12.4%-ով:

  ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացված տվյալների ամփոփման հանրագումարում արձանագրվել է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթն աճել է 177.1 մլն դրամով կամ 0.8%-ով` կազմելով 22.5 մլրդ դրամ, իսկ 9 ամիսների արդյունքներով համակարգն ապահովել է 60.9 մլրդ դրամի շահույթ:

  Հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում Հայաստանի բանկերի միության նախագահ  Մ. Աբրահամյանն ու ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացված և բանկային տարբեր գործառույթներին վերաբերող հարցադրումներին:

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար
Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար
13.07.2020

  2019 թվականի երրորդ եռամսյակի ամփոփման և տարվա ինը ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միությունում կազմակերպվել է մամուլի ասուլիս:

Առցանց քննարկում՝ սոցիալական ուղղվածության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ
Առցանց քննարկում՝ սոցիալական ուղղվածության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ
06.07.2020

  2019 թվականի երրորդ եռամսյակի ամփոփման և տարվա ինը ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միությունում կազմակերպվել է մամուլի ասուլիս:

Շնորհավոր բուժաշխատողների օրը
Շնորհավոր բուժաշխատողների օրը
21.06.2020