Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին
![ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին](https://uba.am/img/site_news/list/1589364573-1504.jpeg)
ԵվրոԱսիական համագործակցության ֆինասաբանկային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս՝ նվիրված «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19 համավարակի պայմաններում» թեմային: Տեսակոնֆերանսում ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ շուրջ 40 կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ բանկային համակարգի գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: Ներկայացվել են համակարգում հեռավար աշխատանքի կազմակերպման և հաճախորդների սպասարկման փորձը, բանկային ծառայությունների առցանց տիրույթում հասանելիության հնարավորությունները, ինչպես նաև բանկերի կողմից հաճախորդների աջակցության ծրագրերն ու Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին բանկերի մասնակցության արդյունքները:
Հավելենք, որ ներկայումս ԵվրոԱսիական համագործակցության ֆինասաբանկային ասոցիացիան միավորում է Եվրոպայի և Ասիայի 20 երկրների ֆինանսաբանկային և գործարարների միությունները, առևտրային բանկերն ու կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական և գիտաարտադրական միավորումները:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նորություններ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։