Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ բանկերի վճարած հարկերի միջինը 3.4 անգամով գերազանցում է այլ կառույցների միջին ցուցանիշին

22.05.2019
ՀՀ բանկերի վճարած հարկերի միջինը 3.4 անգամով գերազանցում է այլ կառույցների միջին ցուցանիշին

2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով

  ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի 17 առևտրային բանկերը, որոնք թվով կազմում են ներկայացված կազմակերպությունների 1.7 տոկոսը: Նախ նշենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի առևտրային բանկերի հիմնական գործառնությունները ազատված են ԱԱՀ-ից և ընդհանրապես, ելնելով գործունեության բնույթից առևտրային բանկերը նաև այլ տեսակի անուղղակի հարկեր քիչ են վճարում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այնուամենայնիվ, 1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի գծով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2019թ-ի առաջին եռամսյակում զբաղեցնում են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 14-րդ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 18-րդ,  և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ տեղերը:

  Ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի առաջին եռամսյակին կազմել է 212.3 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 33.7 մլրդ ՀՀ դրամով կամ 18.9%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 11.9 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.6%ը, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 2.4 մլրդ ՀՀ դրամով կամ 25.3%-ով: Ընդ որում 2018թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5.3%-ը:  Այստեղ միանգամից նկատենք, որ և՛ 2019թ-ի առաջին եռամսյակին, և՛ 2018թ-ի առաջին եռամսյակին բանկերը թվով կազմում են 1.7%, իսկ վճարված հարկերով համապատասխանաբար 5.6% և 5.3%: Ներքոհիշյալում ներկայացնենք ընդամենը հարկերի նկարագրողական վիճակագրությունը, առևտրային բանկերի և մնացած կազմակերպությունների համար, առանձնացված տեսքով: Առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2019թ-ի առաջին եռամսյակի` 698  մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է  203 մլն դրամ: 2018թ-ի առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 559 մլն դրամ,  ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 172 մլն դրամ:

  Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի առաջին եռամսյակին  կազմել է 68.4 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 11.7 մլրդ դրամով կամ 20.6%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019թ-ի առաջին եռամսյակին 2018թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 1.9 մլրդ դրամով կամ 22.6%-ով՝ կազմելով 10.3 մլրդ դրամ: 2018թ-ի առաջին եռամսյակին այս ցուցանիշը կազմել է 8.4 մլրդ դրամ ընդամենը ուղղակի հարկերի 14.8%: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում  2019թ-ի առաջին եռամսյակին 14, իսկ 2018թ-ի առաջին եռամսյակին 11 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:  Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2019թ-ի առաջին եռամսյակին՝ 606 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 59 մլն դրամ: 2018թ-ի առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ,  ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն


 

 

Նմանատիպ նորություններ