Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Արտագնա սեմինար-քննարկում տնտեսական լրագրողների մասնակցությամբ

31.08.2022
Արտագնա սեմինար-քննարկում տնտեսական լրագրողների մասնակցությամբ

  Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և առևտրային բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԿԲ կողմից տնտեսական լրագրողների համար կազմակերպված երկօրյա սեմինար-քննարկմանը։

  Արտարժույթի շուկայի զարգացումների, բանկերի կողմից մատուցվող անկանխիկ վճարումների և կանխիկացման դիմաց գանձվող միջնորդավճարների, փոխարժեքի սփրեդերի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել ՀԲՄ և առևտրային բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Բանախոսները պատասխանել են նաև ներկայացված թեմաներ վերաբերյալ լրագրողների հարցերին:

  Սեմինարի ընթացքում  անդրադարձ է եղել նաև կենսաթոշակային ֆոնդերի կատարողականի,  գնաճի,  ֆինանսական ծառայությունների գնագոյացման թեմաներին:

Նմանատիպ նորություններ

ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
13.07.2023

Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ: