Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ

02.09.2024
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։


Դանիել Ազատյանը շնորհակալություն հայտնեց «TBC» բանկի ներկայացուցիչներին հայաստանյան բանկերի հետ ակտիվ համագործակցության համար, խոսեց նաև բանկային համակարգի ներկայացման հարթակների մասին։

Կողմերը քննարկեցին առևտրային բանկերի նշանակությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև նորագույն տեխնոլոգիաներ։

«TBC» բանկի ներկայացուցիչները պատմեցին բանկային ոլորտում սպասարկման իրենց փորձի ու  առաջընթացի մասին:

Նմանատիպ նորություններ

Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
30.08.2024

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։

ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
29.08.2024

Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։