Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին հանձնվեցին ավարտական հավաստագրերը
30.11.2023
Կայացել է Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» դասընթացի հավաստագրերի հանձնման արարարողությունը։
11 մոդուլներից բաղկացած դասընթացներին մասնակցել են առևտրային բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների միջին և բարձր դասի աշխատակիցները, ինչպես նաև, բոլորովին անվճար հիմունքներով, Արցախի մեր հայրենակիցները։
Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի համագործակցության շրջանակում անցկացված վերապատրաստման դասընթացների նպատակներից է բարձրացնել ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, գործող և ապագա լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտությունը։