Դասընթացի գրանցումը կատարվում է կայքում համապատասխան դասընթացն ընտրելու և վճարումն իրականացնելու միջոցով։
• Ֆիզիկական անձանց դեպքում վճարումը իրականացվում է անմիջապես կայքում՝ բանկային քարտի տվյալների մուտքագրման միջոցով։
• Իրավաբանական անձանց դեպքում՝ ՀԲՄ կողմից հաշիվ-ապրանքագրի դուրս գրման միջոցով։
Վճարումը հաջողությամբ իրականացնելուց հետո հաճախորդին տրամադրվում է գրանցման հաստատում՝ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Դասընթացին մասնակցության իրավունքը տրամադրվում է միայն վճարման հաջող հաստատումից հետո։ Դասընթացի անցկացման ամսաթիվը, ժամը, ձևաչափը, մասնակցության հետ կապված սահմանափակումները կամ հատուկ պայմանները նշվում են համապատասխան դասընթացի էջում և/կամ հավելյալ տեղեկատվություն է տրամադրվում հաճախորդին գրանցումից հետո։