Union of Banks of Armenia
Աշխատանքային քննարկում բանկային համակարգի ներկայացուցիչների հետ
Անցյալ տարի առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի՝ բանկերում գրավադրված անշարժ գույքերին վերաբերող դրույթում կադաստրային արժեքների փոփոխության հետևանքով ի հայտ են եկել խնդիրներ` բանկերի համար առաջացնելով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերոնշյալ և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ երկրորդ ընթերցումից առաջ մի շարք հարցեր քննակելու նպատակով՝ հանդիպում-քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ֆինանսների նախարարությունից, Հայաստանի բանկերի միությունից և ՀԲՄ անդամ առևտրային բանկերից:
Ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ և շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի և վարկային կազմակերպությունների համար:
Բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դաշտում ստեղծված իրավիճակը` նշելով, որ անշարժ գույքի շուկայական արժեքն էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից: Ըստ նրանց` օրենքի նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն առկա անհարթությունները:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օտարման գործարքներին, առկա ռիսկերին և դրանց կառավարմանը:
Բանկային ոլորտում առաջացած մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ աշխատանքային քննարկում:
Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ
Related news
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։