Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում

13.09.2024
Հայաստանի բանկային համակարգի «կանաչ օրակարգը» հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:

Ազգային արժույթի հարատևությունը խորհրդանշող անտառում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը առանձնակի շեշտեց, որ անտառի ստեղծումն առաջին հերթին ապագայի կառուցման գաղափարական հիմք ունի, և շրջակա միջավայրի պահպանությունը, «կանաչ օրակարգը» առաջնահերթություն դարձնելը կարևոր քայլ է թե՛ Կենտրոնական բանկի, թե՛ առհասարակ բանկային համակարգի համար:

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հատկապես կարևորեց սոցիալական պատասխանատվության նախագծերի շարքում այս միջոցառման նշանակությունը: 160.000 ծառերի տնկման համար ՀՀ բոլոր առևտրային բանկերն իրենց ներդրումն են ունեցել և նպաստել բնապահպանական նմանօրինակ նախագծերի տարածմանը:

Նախորդ տարի հիմնված 50 հա նոր անտառում կաղնիները, թխկիները, եղևնիները, հաճարենիները, լորենիները, վայրի տանձի, վայրի խնձորենու և ընկուզենու տնկիները մեկ տարվա ընթացքում հասցրել էին ամուր արմատներ գցել: Ինչպես նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, արդեն տասը տարի անց անտառը տեսանելի կլինի և կդառնա Լոռու բնաշխարհի կարևոր մասնիկ:

Related news

«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
21.06.2024

«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։

Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։  «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։