Այս հավաստագրումը տրամադրում է ESG գործոնների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և հմտություններ՝ ներառելով կայուն ֆինանսավորման և ներդրումային գործելակերպի հետ կապված հիմնական հասկացությունները, սկզբունքներն ու ռազմավարությունները։
Այն ապահովում է ESG գործոնների և դրանց՝ ֆինանսական և ներդրումային խորհրդատվական ծառայություններում ինտեգրման վերաբերյալ համապարփակ պատկերացում։ Ծրագիրն ընդգրկում է ESG ներդրումներին առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ բնապահպանական հարցեր, սոցիալական գործոններ և կորպորատիվ կառավարման սկզբունքներ։
Թիրախային լսարան
ESG Advisor հավաստագրումն ապահովում է ESG թեմաների վերաբերյալ համապարփակ գիտելիքներ և նախատեսված է այս ոլորտում հիմնարար և խորացված գիտելիքներ ձեռք բերելու հետաքրքրված բոլոր մասնագետների, մասնավորապես՝ ֆինանսական խորհրդատուների և պլանավորողների համար։
Ֆինանսական խորհրդատուներ
Ներդրումային խորհրդատուներ
Կանաչ ֆինանսների մասնագետներ
Կայուն զարգացման մասնագետներ
Հարստության կառավարման մասնագետներ
Ներդրումային խորհրդատուներ
Կանաչ ֆինանսների մասնագետներ
Կայուն զարգացման մասնագետներ
Հարստության կառավարման մասնագետներ
Շարունակական մասնագիտական զարգացման ծրագիր
Իրենց մասնագիտական բարձր մակարդակի կարողությունները պահպանելու և գիտելիքները թարմացնելու նպատակով EFPA-ն հավաստագրի կրողներից պահանջում է մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման (CPD) ծրագրին։
CPD ծրագրի շրջանակում ճանաչվող մասնագիտական զարգացման միջոցառումները կարող են ներառել ներքին կամ արտաքին վերապատրաստման ծրագրեր, սեմինարներ, վեբինարներ և համաժողովներ
Ավարտական քննություն
ESG քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագիր։ Քննություններն անցկացվում են EFPA Հայաստանի կողմից՝ ծրագրի ավարտից հետո, ՀԲՄ-ի տարածքում։
Քննության կանոններ
Քննության գրանցում
Քննությանը մասնակցելու իրավասության համար անհրաժեշտ է հաջողությամբ ավարտել վերապատրաստման դասընթացը։ Վճարումը կատարվում է միայն դասընթացի ավարտից հետո։
Քննության վճար
Վերապատրաստման ծրագիր
| Թեմա | Տևողություն (օր/ժամ) | |
|---|---|---|
| Մոդուլ 1 | Հիմնական սահմանումներ, զարգացումներ և խթանող գործոններ | 2ժ 30ր |
| Մոդուլ 2 | ESG գործոնները և դրանց ազդեցությունը արժեթղթերի վերլուծության/գնահատման վրա | 3ժ 30ր |
| Մոդուլ 3 | Կայուն ներդրումների մոտեցումներ և ռազմավարություններ | 3ժ 30ր |
| Մոդուլ 4 | Ներգրավվածություն․ կայունության հարցերի կարևորության բարձրացումը ընկերությունների մակարդակում | 3ժ 30ր |
| Մոդուլ 5 | Կայուն փոխադարձ ֆոնդեր և կոլեկտիվ ներդրումային միջոցներ | 3ժ 30ր |
| Մոդուլ 6 | Ազդեցության ներդրումների հիմնական օրինակ՝ կանաչ և սոցիալական պարտատոմսեր | 1ժ 30ր |
| Մոդուլ 7 | ԵՄ/ՀՀ իրավական շրջանակը ներդրումային ընկերությունների և ֆինանսական խորհրդատուների կողմից ESG գործոնների ինտեգրման վերաբերյալ | 2ժ 30ր |
| Ընդամենը | 24 ժ |
հեռախոս:
+374 60 52 22 33
Էլ. փոստ:
efpa.armenia@uba.am