Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Հանդիպում-քննարկում բանկերի և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ
17.02.2020

Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ առևտրային բանկերի և ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ներկայացուցիչներ, քննարկվեցին 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած տուգանային միավորների նոր համակարգի հետ կապված կարգավորումները:
ՃՈ ներկայացուցիչները ներկայացրեցին նաև վարչական իրավախախտումների ակտերն իրավաբանական անձանց ղեկավարներին ուղարկելու հարցի լուծմանն ուղղված ՃՈ կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու ծրագրեր:


