Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Ռիսկերի կառավարում․ արդի թեմա՝ պրակտիկ կիրառմամբ
23.06.2025

Բանկերի միության ուսումնական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ ֆինանսաբանկային համակարգի մասնագետների համար։
Դրանց շարքում մշտապես բարձր պահանջարկ են վայելում «Ռիսկերի կառավարում» թեմայով դասընթացները, որոնց նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները ռիսկերն արդյունավետ գնահատելու, կանխատեսելու և կառավարման լավագույն գործիքներն օգտագործելու հարցում՝ համաձայն տեղական և միջազգային լավագույն փորձի։ Դասընթացավարը Ռաֆիկ Սուվարյանն է՝ «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենը։
Ռիսկերի արդյունավետ կառավորումը բանկային կայունության կարևորագույն երաշխիքներից է, ուստի թեմայի շուրջ վերապատրաստումն այժմ առավել քան արդիական է։


