Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Շարունակվում են տնտեսական լրագրողների համար իրականացվող սեմինարները (լուսանկարներ)

14.05.2019
Շարունակվում են տնտեսական լրագրողների համար իրականացվող սեմինարները (լուսանկարներ)

Հայաստանի բանկերի միությունում շարունակվում են տնտեսական լրագրողների համար նախատեսված սեմինարները:

  Բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարների շարքում շարունակաբար ներկայացվում են տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների կողմից նախապես ընտրված և նախաձեռնողների կողմից հավանության արժանացած թեմաների վերաբերյալ համապատասխան դասախոսություններ, որոնք վերաբերում են բանկային համակարգի գործունեության տարբեր հատվածներին և ուղղություններին:

  Մինչ այս պահը մասնակիցներին ներկայացվել են դասախոսություններ հետևյալ թեմաների շրջանակներում. «Վարկավորում. սկզբունքներ, տեսակներ, պրոբլեմատիկ վարկերի կառավարում» (բանախոս՝ Աշոտ Օսիպյան-«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն/խորհրդի նախագահ), «ՀՀ-ում ավանդների երաշխավորման համակարգը. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությունը» (բանախոս՝ Հերմինե Հարությունյան - Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն), «Ռիսկերի կառավարում. վարկային ռիսկեր» (բանախոս՝ Արթուր Համբարձումյան - «ԱյԴԻ բանկ» ՓԲԸ վարկային ռիսկերի կառավարման վարչության ղեկավար), «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեություն, ֆինանսական պրոդուկտներ՝ բանկային հաշիվ, վճարային քարտ, ավանդ, վարկ, ապահովագրություն» (բանախոս՝ Րաֆֆի Գրիգորյան – Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջները քննող մասնագետ), «Պարտատոմսերի և բանկային ավանդի ընդհանրություններն ու առանձնահատկությունները» (բանախոս՝ Արկադի Փինաչյան - «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ  գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն):

  Հավելենք, որ ամսվա յուրաքանչյուր շաբաթ օրերին պարբերաբար կազմակերպվող սեմինարներին մասնակցում և տնտեսական լրագրողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերի վերաբերյալ համապատասխան մասնագիտական պարազաբանումներ է տրամադրում նաև Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը:

  Բոլոր սեմինարների ընթացքում ծավալվում են ակտիվ ու շահագրգիռ քննարկումներ, որոնք դրական են գնահատվում ինչպես մասնակիցների, այնպես էլ բանախոսների կողմից:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
13.06.2024

  Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։


«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
11.06.2024

«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպաստի ոլորտային խնդիրների բարձրացմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։