Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Շնորհավորում ենք բանկային համակարգի ավելի քան 4,5 մլն հաճախորդներին
20.03.2024
Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։
Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է բոլոր հաճախորդներին միջազգային տոնի կապակցությամբ, և շնորհակալություն հայտնում հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության համար:
2024թ․ հունվարի 1-ի դրությամբ հայաստանյան բանկերում սպասարկվում են ավելի քան 4,5 մլն հաճախորդներ, որոնց թիվը վերջին տարիներին ավելանում է միջինը շուրջ 20%-ով:
Ծանոթություն
Հաճախորդի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ: