Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ

27.09.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:

   Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները:

 

1.     Շարադրությունների մրցույթ


   Առաջարկվում  են հետևյալ թեմաները՝


  • «Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ապագայի բանկը»,
  • «Թվային բանկն իմ պատկերացմամբ»,
  • «Ամենահուսալի բանկն՝ իմ պատկերացմամբ»,
  • «Խնայել հիմա՝ հանուն ապագայի»,
  • վերը նշված հիմնական խորագրի տրամաբանությունից բխող որևէ ազատ թեմա:

 2.    Տեսահոլովակների մրցույթ


  • խրախուսվելու են առաջարկված հիմնական խորագրից բխող ազատ թեմաները,
  • յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ,
  • տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ ապահովելով հստակ պատկեր և ձայն,
  • ժանրային, ոճային սահմանափակումներ չկան,
  • տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում,
  • կարելի է օգտագործել համակարգչային ձևավորում, ինչպես նաև ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով:

   Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբերի կողմից: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով և հավաստագրերով: Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:

 

Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 18.10.2019թ. ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ» կամ «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ» բառերը

 

Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող

«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»

խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նորություններ

«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ
«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ
06.11.2019

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:

Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով տեղի է ունեցել մրցանակների հանձնման միջոցառում
Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով տեղի է ունեցել մրցանակների հանձնման միջոցառում
31.10.2019

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:

Անդրադարձ Խնայողությունների համաշխարհային օրվան
Անդրադարձ Խնայողությունների համաշխարհային օրվան
30.10.2019

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է  «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ: