Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ընդունելություն-երեկույթ ՎԶԵԲ-ի շուրջ 30 երկրների 50-ից ավելի բանկերի 150 ներկայացուցիչների համար

14.05.2024
Ընդունելություն-երեկույթ ՎԶԵԲ-ի շուրջ 30 երկրների 50-ից ավելի բանկերի 150 ներկայացուցիչների համար

  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Երևանում կայանալիք տարեկան ժողովի և բիզնես ֆորումի նախօրեին Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կայացավ ընդունելություն-երեկույթ Հայաստան այցելած միջազգային ֆինանսաբանկային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարների, ՀՀ Կենտրոնական բանկի և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։

  Հայաստանի Բանկերի Միության նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ միջոցառումը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել ֆինանսական ոլորտի լավագույն մասնագետներին՝ մտքերի փոխանակման և փոխշահավետ նոր գործընկերական հարաբերություններ կառուցելու համար:

  «Հայաստանյան բանկերի և բանկերի միության նախաձեռնությամբ այսօր մեկ հարկի տակ են հավաքվել բոլոր ֆինանսական կառույցների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, շուրջ 30 երկրների, 50-ից ավելի բանկերի 150 մասնակիցներ: Մենք վստահ ենք, որ բացի աշխատանքային շփումներից, բանկային գործում կարևոր են նաև անձնական, գործընկերային շփումները, և այս միջոցառումը լավ առիթ է նման շփումների համար։

  Վերջին տարիներին մենք առնչվում ենք այնպիսի բարդ խնդիրների հետ, ինչպիսիք են տարածաշրջանային ռիսկերը, միջազգային պատժամիջոցները, թվային փոխակերպումները և տրանսֆորմացիան, թվային ակտիվները, ЕSG-ն և այլն, որոնք ավելի շատ իրենց մեջ անորոշություններ են պարունակում, և մեր աշխատանքում մենք ստիպված ենք այդ փաստը՝ անորոշության ռիսկերը, հաշվի առնելով որոշումներ կայացնել։ Առաջիկա օրերին Երևանը դառնալու է վորենշյալ հարցերը ներկայացնելու և քննարկելու վայր, ինչն իհարկե ոգևորիչ է։ Ոլորտային քննարումներից բացի նախատեսում ենք մեր հյուրերին ծանոթացնել նաև հայկական հյուրընկալության կողմերին։ Փորձել ենք համադրել օգտակարը հաճելիի հետ»,-նշել է ՀԲՄ նախագահը։

  ՎԶԵԲ-ի Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի պատվիրակների և ներկայացուցիչների հետ՝ տարբեր ուղղություններով փոխշահավետ գործակցություն հաստատելու և ծավալելու ակնկալիքով։

  Նշենք նաև, որ ՀԲՄ կողմից նախաձեռնված հանդիպումն իրականություն դարձավ Վիեննայում տեղակայված ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի պատասխանատուների, ԿԲ ու ՀԲՄ Եվրոպայում Հայաստանի Միջազգային ֆինանսական ինտեգրացիայի կենտրոնի շնորհիվ։

 

Տեսանյութ

 

Նմանատիպ նորություններ

Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։

«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Միջազգային ֆինանսական կորպորացիա»-ն միավորեցին բանկային և կառուցապատման ոլորտի մասնագետներին կանաչ կառույցներ ստեղծելու գաղափարի շուրջ
13.06.2024

  Բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» միջոցառումը։


«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
11.06.2024

«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպաստի ոլորտային խնդիրների բարձրացմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։