Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Քննարկումներ ՀՀ բանկերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ

22.02.2019
Քննարկումներ ՀՀ բանկերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ

   Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ բանկերի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետների հետ:

Հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2018 թվականի ընթացքում  ՀՀ բանկերի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով իրականացված միջոցառումների քանակի և ծավալների, ինչպես նաև ներված վարկերի, տոկոսների և տույժ- տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքների կազմակերպմանը, որոնց ուղղությամբ առաջիկայում Հայաստանի բանկերի միությունը նախատեսում է պատրաստել հանրային հրապարակումներ:

Այնուհետև քննարկվել են տնտեսական լրագրողների և բանկերի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող կլոր-սեղանի, ինչպես նաև  ֆինանսական լրագրողների համար կազմակերպվելիք սեմինարների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Աշխատանքային հանդիպման մասնակիցներն ընդգծել են օրակարգում ներառված հարցերի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել իրենց հնարավոր ակտիվ մասնակցությունն ունենալ այդ միջոցառումներին: