Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ֆինանսաբանկային համակարգի թվայնացման թեմայով հանդիպում-քննարկում ՀԲՄ-ում

30.01.2020
ֆինանսաբանկային համակարգի թվայնացման թեմայով հանդիպում-քննարկում ՀԲՄ-ում

  Բանկերի թվայնացում, հաճախորդների հեռահար սպասարկում և նորագույն  տեխնոլոգիաների ներդրում։ Այս գործընթացների զարգացմանն ու ներդրմանը խոչընդոտող հարցերը, ինչպես նաև   հնարավոր լուծումները քննարկվեցին Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված հանդիպման շրջանակներում։

  Միջոցառմանը ներկա էին ՀՀ առևտրային բանկերի համապատասխան մասնագետները, IFC  ընկերության  ներկայացուցիչները, նաև արտերկրյա փորձագետներն առցանց հաղորդակցման միջոցով: Ըստ հանդիպման մասնակիցների՝ բանկերի թվայնացման և համակարգում նորագույն  տեխնոլոգիաների ներդրման հարցում լուրջ ազդակ կարող են հանդիսանալ համապատասխան իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն հնարավոր ռիսկերի կառավարմանը: Այս համատեքստում մեկ անգամ ևս ընդգծվել է տեղական և միջազգային կառույցների հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը:

  Հանդիպման երկրորդ հատվածում IFC-ն ներկայացրեց իրենց կողմից մշակվող ֆինանսական կառույցների թվայնացման ուղղված երկու հարթակ`DigiLab և Sаnd Box։ Հատուկ զարգացող երկրների ֆինանսական հաստատությունների համար մշակված  DigiLab-ը խորհրդատվության և սեմինարների միջոցով օգնելու է մշակել բանկերի ռազմավարությանը համապատասխան թվայնացման ճանապարհային քարտեզ: Իսկ Sаnd Box հարթակը հանդիսանալու է համագործակցության թվային միջավայր առևտրային բանկերի և ֆինտեխի համար՝ առևտրային բանկերին հնարավորություն տալով փորձարկել ֆինտեխի խողմից ներկայացվող ծառայություններն  անվտանգ և չեզոք միջավայրում:

   Հանդիպման ավարտին կողմերն ամփոփեցին ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ հետագայում դրանք քննարկման առարկա դարձնելու համապատասխան պետական մարմինների հետ։

 

В СБА состоялась встреча-обсуждение на тему  цифровизации  банковского сектора


  Цифровизация банковской отрасли, системы удаленного банковского обслуживания и  внедрение новых технологий. Вопросы, препятствующие разработке и внедрению этих процессов, а также возможные решения, были обсуждены в ходе встречи, организованной Союзом банков Армении совместно с Международной финансовой корпорацией (IFC), входящей в группу Всемирного банка.

  На встрече присутствовали специалисты коммерческих банков РА, представители IFC, а также зарубежные эксперты корпорации в режиме онлайн. По словам участников встречи, соответствующее правовое регулирование может стать серьезным стимулом для оцифровки банков и внедрению технологических решений в систему, что, в свою очередь, будет способствовать управлению возможными рисками. В этом контексте в очередной раз была подчеркнута важность активного сотрудничества между местными и международными финансовыми структурами.

  В рамках встречи эксперты IFC представили разработанные ими две платформы- DigiLab и Sаnd Box. Разработанный специально для финансовых учреждений развивающихся стран DigiLab поможет коммерческим банкам разработать цифровую дорожную карту своей финансовой структуры, в соответствии со стратегией банков. А платформа Sаnd Box станет точкой соприкосновения для совместной работы коммерческих банков и FinTech компаний, что позволит коммерческим банкам протестировать предлагаемыми FinTech компаниями продукты и услуги в безопасной и нейтральной среде.

  В завершении встречи стороны обобщили предложения и замечания для дальнейшего обсуждения с соответствующими государственными структурами.