Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին

11.03.2019
ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին

  Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

  Հայաստանի բանկերի միության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության արդյունքում ձևավորվել է ուսումնական հաստատությունների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի պահանջարկը, որին հաջորդել է ՀՀ բանկերի կողմից համապատասխան պարագաների տրամադրման գործընթացը:

Ըստ նախնական պահանջարկի համակարգիչների կարիք են ունեցել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ավելի քան 40 դպրոցներ:

Արցախի Հանրապետության կրթօջախների զարգացմանն ու սովորողների համակարգչային գրագիտության բարձրացմանը նպաստող ռազմավարական կարևորություն ունեցող այս նախաձեռնությանը մասնակցած թվով 13 բանկերի կողմից տրամադրվել են ավելի քան 100 համակարգիչներ ու մոնիտորներ, շուրջ 2 տասնյակի չափով տպիչներ, ինչպես նաև պրոյեկտորներ ու այլ հարակից սարքավորումներ:

Հարկ է նշել, որ ՀՀ բանկերի կողմից ցուցաբերված աջակցության արդյունքում Արցախի ուսումնական հաստատություններին տրամադրվել է նախապես ձևավորված պահանջարկը գերազանցող քանակությամբ տեխնիկա, որը լիովին բավարարելու է դպրոցներում համակարգչային դասընթացների պատշաճ ու լիարժեք կազմակերպմանը:

Հավելենք, որ առևտրային բանկերի կողմից  տրամադրված տեխնիկան մարտի 7-ին արդեն իսկ փոխանցվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը՝ համապատասխան դպրոցներին հատկացնելու նպատակով, իսկ մի շարք բանկեր իրենց նվիրատվություններն ուղղակիորեն առաքել են Արցախի տարբեր ուսումնական հաստատություններ:

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
19.03.2019

  Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

Աջակացություն  Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (Տեսնյութ)
Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (Տեսնյութ)
01.11.2018

  Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

Արցախի երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում