Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ասուլիսի հրավեր

22.05.2020
Ասուլիսի հրավեր

Հարգելի գործընկեր,

Հայաստանի բանկերի միությունը սույն թվականի մայիսի 26-ին ժամը 11:00-ին հրավիրում է մասնակցելու մամուլի ասուլիսի, որն այս անգամ, անվտանգության նկատառումներից ելնելով, կանցկացվի առցանց հարթակում և կհեռարձակվի ՀԲՄ ֆեյբուքյան էջի միջոցով:

Ասուլիս ընթացքում կներկայացվեն ՀՀ բանկային համակարգի 2020 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ամփոփ ցուցանիշները: Անդրադարձ կլինի նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ բանկային համակարգի գործունեության վերաբերյալ հարցերին:

Բանկային համակարգի գործունեության և ցուցանիշների վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել ինչպես էլ.հասցեին՝ [email protected], այնպես էլ ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել ՀԲՄ-ի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

Հարցերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 23-ը, ժամը 18:00:

 

Բանախոս՝

Սեյրան Սարգսյան – Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն

Հեռ. (+374 10) 52 77 31

 (+374 93) 565109

E-mail: [email protected]