Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ

10.04.2020
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ

Հայաստանի բանկերի միությունն իր շնորհակալությունն է հայտնում բանկային համակարգի աշխատակիցներին, որոնց շնորհիվ առևտրային բանկերը ներկա պայմաններում շարունակում են բնականոն գործունեությունը՝ հաճախորդներին մատուցելով ամբողջական բանկային ծառայություններ։
Շնորհակալ ենք նաև անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից օգտվող քաղաքացիներին։
Միասի՛ն կանխարգելենք Կորոնավիրուսի վարակի տարածումը։

Նմանատիպ նորություններ

«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
21.06.2024

«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։

Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։  «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։