Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության ղեկավարի այցը Հայաստանի բանկերի միություն

04.06.2019
«Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի  ներկայացուցչության ղեկավարի այցը Հայաստանի բանկերի միություն

  Հայաստանի բանկերի միությունում կայացել է «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության ղեկավար Արթուր Շեկյանի հանդիպումը ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև հիշյալ բանկի ներկայացուցչության ղեկավարը Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենին տեղեկատվություն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում արտահանմանն ուղղված ձեռնարկություններին «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ:

  Հավելենք, որ Հայաստանի բանկերի միության գործընկեր, «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության ղեկավար Ա. Շեկյանը մասնակցել է նաև Ծաղկաձորում կայացած «Եվրասիական տնտեսական միություն.Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովին և  վերջինիս շրջանակներում  կազմակերպված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտահանման ուղղվածությամբ ձեռնարկություններին աջակցելու ֆինանսական գործիքներ» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացրել է համապատասխան զեկույց՝ ««Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի մասնակցությունը Ռուսաստանի Դաշնությունում արտահանմանն ուղղված ձեռնարկությունների աջակցմանը» թեմայով:

  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկում «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:

 

Визит главы представительства АО “Россельхозбанк” в Союз банков Армении

 

  Глава представительства АО “Россельхозбанк” Артур Шекян встретился с исполнительным директором СБА Сейраном Саркисяном в Союзе банков Армении.

  На встрече обсуждался ряд программ сотрудничества, а также глава представительства банка представил исполнительному директору Союза банков Армении информацию о поддержке, оказываемой АО “Россельхозбанк”, предприятиям, экспортирующим из Российской Федерации.

  Добавим, что партнер Союза банков Армении, глава представительства АО “Россельхозбанк” А. Шекян также выступил на круглом столе “Финансовые инструменты для поддержки экспортоориентированных предприятий в государствах-членах Евразийского экономического союза”, организованном в рамках бизнес форума  “Евразийский экономический союз: Армения — сотрудничество”, проходившем в городе Цахкадзор. Темой выступления стало: “Участие АО “Россельхозбанк” в поддержке экспортоориентированных предприятий в Российской Федерации”.

  В конце встречи была достигнута договоренность об организации обсуждения проектов, которые будут реализованы АО “Россельхозбанк” в Армении.