Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

06.03.2020
Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360  միջազգային համաժողովը

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ Կենտրոնական բանկի և Տաջիկստանի ազգային բանկի, Armenian Card-ի, Uzcard-ի, KPMG-ի, Beeline-ի, Yandex.Money-ի, QIWI-ի, UCOM-ի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, Միջպետական բանկի, FEAS-ի, Հայաստանի ֆոնդային բորսայի և այլ առաջատար կազմակեչպությունների ներկայացուցիչները: 

Օրակարգի կարևոր թեմաներն են՝

· Արհեստական բանականություն ժամանակակից բանկերում,
· Աշխատանքային միգրանտները թվային դարաշրջանում,
· Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները,
· Դրամական փոխանցումներ ստացողների վարկավորումը;
· Նեոբանկինգ;
· Ստարտափներ՝ ՀԱՀ-ի EPIC բիզնես ինկուբատորի փորձը;
· Big Data-ն ֆինանսական մարքեթինգում և կիբերանվտանգություն,
· Ազգային վճարային համակարգերի կարգավորումն ուզարգացման հեռանկարները.
· RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում;
· Բորսայական շուկաների ներդրումային հնարավորությունները:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք www.fintech360.io

 

Նմանատիպ նորություններ

Վարպետաց դաս «Քոուչինգ առաջնորդների համար»
Վարպետաց դաս «Քոուչինգ առաջնորդների համար»
15.01.2020

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: