Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Քննարկվել են ֆինանսական զեղծարարություններին և առկա ռիսկերին առնչվող հարցեր

09.03.2020
Քննարկվել են ֆինանսական  զեղծարարություններին և առկա ռիսկերին առնչվող հարցեր

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և բանկի համապատասխան մասնագետները  հյուրընկալել են Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ PGG (Partnership for Good Governance) ծրագրի CyberEast ծրագրի փորձագետներին:

Հանդիպման շրջանակում ներկայացվել է CyberEast  ծրագրի ռազմավարությունը, քննարկվել են   ֆինանսական խարդախություններին, զեղծարարություններին  և առկա ռիսկերին առնչվող հարցեր, ինչպես նաև սեմինարների համար թեմաների ցանկը, որը կարող է հետաքրքրել բանկային ոլորտի մասնագետներին:

CyberEast ծրագրի փորձագետների Երևան կատարած այցի շրջանակում կանցկացվի նաև   սեմինար առցանց խարդախությունների, հանցավոր հասույթի և հաղորդման մեխանիզմների վերաբերյալ: