Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները

05.08.2021
Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

  2021թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 24 մլրդ դրամով կամ 2.7%-ով, ինչը առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 0.28%-ով:

 

  2021թ. առաջին կիսամյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 133 մլրդ դրամով կամ 0.2%-ով, առաջին եռամսյակի համեմատ աճելով 113 մլրդ դրամով կամ 1.7%-ով:

 

 

  Վարկային ներդրումները նվազել են շուրջ 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Պատճառը՝ նախորդ տարի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում բանկերի կողմից իրականացված վատորակ վարկերի դուրսգրումներն են։

  Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 866 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 42%-ը՝ (1 684 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11%-ը՝ (415 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

 

 

  2021թ. առաջին կիսամյակի տվյալներով ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 53%, արտարժույթով վարկերինը՝ 47%:

  Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով, առաջին եռամսյակի հետ համեմատ աճելով շուրջ 111 մլրդ դրամով կամ 1.9%-ով:

  Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 61 մլրդ դրամով (1.6%-ով), առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 68 մլրդ դրամով կամ 1.8 %-ով:

 

 

 

  2021թ. առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.7 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 46.7 մլն դրամով կամ 0.11 %-ով:

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ

 

  2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով՝ կազմելով է 2 մլն 576 937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:

  Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31 մլն 532 464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811 921 մլն դրամ:

 

 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

  Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 202 մլն դոլարով կամ 37%-ով:

  Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլն դոլարով կամ 17.6%-ով: 2021թ. 1-ին կիսամյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 132 մլն դոլարով կամ  88.6%-ով:

 

 

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ բանկերի տեղակայվածության վերլուծություն

 

  2021թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 3.4 մլն դրամով կամ 12.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 2.8 մլրդ դրամով կամ 12.2%-ով:

  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ. 1-ին կիսամյակում՝ 1,778 մլն դրամ, ավելի քան 3 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 567 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1,520 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 205 մլն դրամ:

 

 

  ՀՀ բանկային համակարգի գործունեության 2021թ․ առաջին կիսամյակի ցուցանիշներն առավել մանրամասն  հասանելի են հետևյալ հղմամբ։

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն