Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ-ն և մի շարք բանկեր միանում են «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությանը

26.10.2020
ՀԲՄ-ն և մի շարք բանկեր միանում են «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությանը

  Շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց հաղթական բանակին՝ Հայաստանի բանկերի միությունը և մի շարք առևտրային բանկեր որոշում են կայացրել  կրկնապատկել իրենց աշխատակիցների կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին  յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները։

  «Մեկը երկու դարձնենք» ծրագրի նպատակն է ավելացնել հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների ծավալը, ինչպես նաև ամրապնդել հիմնադրամի և մասնավոր ընկերությունների միջև առկա կապը:  Հիմնադրամի միջոցներն ուղղվում են զոհված զինծառայողի ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

  Նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Նմանատիպ նորություններ

Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
30.08.2024

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։

ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
ՀԲՄ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահի հետ
29.08.2024

Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։

«Seaside Startup Summit»-ում խարույկի շուրջ Հայաստանի բանկային համակարգի ապագան ու տնտեսական առաջընթացն են
«Seaside Startup Summit»-ում խարույկի շուրջ Հայաստանի բանկային համակարգի ապագան ու տնտեսական առաջընթացն են
29.07.2024

  Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը Seaside Startup Summit-ում խարույկի շուրջ էին հավաքել երիտասարդ startuper-ներին և ինտերակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրին հայաստանյան բանկային համակարգը, խոսեցին տնտեսության զարգացումից և կրիպտոակտիվներից։